«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել

«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել

  • 81

«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը «մանիպուլյացիա» է որակում։ Այս մասին գրել է Ազատությունը:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:
Արցախի նախկին պաշտոնյան, մինչդեռ, նշում է, որ որ Գանձասարի Մատենադարանը, որ Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր, իր տնօրինության տակ գտնվող արժեքավոր գրքերը, նաև տպագիր այլ արժեքավոր գրքեր ապահով վայր էր տեղափոխել դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցասրահում մնացել էին միայն մակետները, իսկ մշակութային արժեքները դուրս էին բերվել:

«Հաջիևի ցուցադրությունը հերթական մանիպուլյացիան է: Ինչ վերաբերում է դրանց վրա ծիծաղող դիվանագետներին, ապա նրանք շատ լավ հասկանում էին, շատ լավ գիտեին ինչ է տեղի ունեցել: Իրենց ուղղակի պետք էր հավատալ՝ հավատում են: Նույն Գրոնոն, մյուս դիվանագետները, այնտեղ կային նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագետներ: Իրենք տեղյակ չէ՞ին այդ խնդրի մասին, իհարկե շատ լավ տեղյակ էին: Ուղղակի այսօր պետք է այդ քաղաքականությունը վարել, վարում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը
«Պատմության ահավոր խեղաթյուրում». Արամ Ա-ն արձագանքում է Բաքվից հնչող պնդումներին
Հաջորդ հոդվածը
Իրականության հետքերով. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Մատենադարանում