Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս Իմ օդանավն է, ձեռքներդ հեռու պահեք. Փաշինյանի գրառումը
Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ

Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ

  • 38

Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել Արցախի վերջին նախագահը

 

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, արցախցի գործիչներ հարգանքի տուրք են մատուցել   «Եռաբլրում» զինվորական պանթեոնում՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսել էին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։ 

 Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախը հայաթափվել է,  120 հազար հայ ստիպված լեքց իր հայրենի հողը։ 

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր: Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում:

Նախորդ հոդվածը
Վերադարձ լինելո՞ւ է