Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Թրամփը՝ դժվարին կացության մեջ

Թրամփը՝ դժվարին կացության մեջ

Դեմոկրատները կվերահսկեն Կոնգրեսի երկու պալատները

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունը կվերահսկի Կոնգրեսի երկու պալատները՝ հանրապետականներից խլելով մեծամասնությունը։

Այդ մասին վկայում է BBC-ի մեդիագործընկեր CBS News-ի կանխատեսումը։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները, ըստ նախնական տվյալների, կստանան մանդատների մեծամասնությունը։

Սենատում նրանց դիրքերն ապահովել է նաև Այովա նահանգում դեմոկրատ թեկնածու Ջոշ Տուրեկի հաղթանակը։ Դրա շնորհիվ դեմոկրատները կունենան առնվազն 51 տեղ՝ 100 տեղանոց Սենատում՝ անկախ Միչիգանում և Մինեսոտայում իրենց թեկնածուների ընտրական արդյունքներից։

Ընտրությունների ընթացքում հանրապետականները պարտություն են կրել նաև մի շարք նահանգներում, որոնք ավանդաբար համարվել են «կարմիր» նահանգներ։ Տեխասում, որտեղ դեմոկրատները ավելի քան 30 տարի չէին հաղթել, Ջեյմս Տալարիկոն համոզիչ առավելությամբ հաղթել է Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող Քեն Փաքսթոնին։

Հարավային Կարոլինայում Էննի Էնդրյուսը հաղթել է հանրապետական գործող սենատոր Դարլին Գրեհեմին, իսկ Օհայոյում դեմոկրատ Շերոդ Բրաունը կստանա Սենատի մանդատը, որը երկու տարի առաջ զբաղեցնում էր ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

CBS News-ի գնահատմամբ՝ դեմոկրատների համոզիչ հաղթանակը լուրջ հարված կհասցնի նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական օրակարգին և ճանապարհ կբացի նրա վարչակազմի գործունեության ու բիզնես նախագծերի վերաբերյալ հետաքննությունների համար։

Դեռևս հստակ չէ, թե որքան մեծ կլինի դեմոկրատների առավելությունը, քանի որ մի շարք ընտրատարածքներում ձայների հաշվարկը շարունակվում է։ Թրամփը, մեկնաբանելով նախնական արդյունքները, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ իր անունը քվեաթերթիկներում չի եղել՝ հավելելով, որ իր մասնակցության դեպքում հանրապետականները համոզիչ հաղթանակ կտանեին։

Ավելի ուշ The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել քաղաքական ընդդիմախոսների հետ։ Նրա խոսքով՝ հնարավոր կլինի համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ։

Նախորդ հոդվածը
Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը
Հաջորդ հոդվածը
Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի