Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում

Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում

  • 53

Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանում մաքսային ծառայողները կանգնեցրել են 45-ամյա մեքսիկացու, որը փորձել է երկիր տեղափոխել ավելի քան 90 սողուն՝ այդ թվում թունավոր օձեր և մողեսներ։ Մաքսային ծառայության տվյալներով՝ տղամարդը, որը Մեքսիկայում հրշեջ է աշխատում, օդանավակայանի՝ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունեցող ուղևորների համար նախատեսված ելքով անցնելիս կասկածելիորեն նյարդային է եղել։ Ծառայողները թմրանյութերի թեստ են անցկացրել, որի արդյունքը դրական է եղել կոկաինի առկայության համար։ Թեև ճամպրուկում թմրանյութեր չեն հայտնաբերվել, ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներ, այդ թվում՝ իգուանաներ։ Կենդանիները թաքցված են եղել շամպունի և կրեմի տարաների, պլաստիկե ամանների ու գուլպաների մեջ։ Անունը չհրապարակված տղամարդը ծառայողներին հայտնել է, որ կենդանիները տեղափոխում էր բրազիլացի ծանոթներից մեկի խնդրանքով։ Նրան թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա և վերադարձրել են Ստամբուլ։ Փրկված կենդանիներին խնամում են Գերմանիայի օձերի ֆերմաներից մեկում։ Մաքսային ծառայության ներկայացուցչի տվյալներով՝ նախորդ տարի Գերմանիայում առգրավվել է ավելի քան 56 600 պաշտպանվող կենդանի, բույս կամ դրանցից պատրաստված արտադրանք՝ ընդհանուր առմամբ արձանագրված ավելի քան 1300 դեպքի շրջանակում։

Նախորդ հոդվածը
Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի