Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին Որտե՞ղ կլինի Հայաստանը 20տարի անց. Հարց Փաշինյանին Ինչո՞ւ է հիմա խոսում ՀՀ նախկին ԱԽՔ-ը Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է Մեկ ձայնով ՔՊ-ն պարտվեց Եղեգնաձորում
Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն

Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն

  • 40

Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։

Սա կլինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների միջև։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուելսի խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները կքննարկեն միջուկային սպառազինությունների կրճատման հարցը։

«Նախագահ Թրամփը միջուկային զենքի տարածումը չափազանց վտանգավոր է համարում»,- հավելել է Ուելսը։

Մոսկվայում և Պեկինում դեռևս չեն հաստատել հանդիպման համաձայնեցումը։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում բարձրացնել ռուս-ուկրաինական պատերազմի հարցը։ Պուտին-Թրամփ առանձին հանդիպումը ևս չի նախատեսվում։

Նախորդ հոդվածը
Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին