Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է Մեկ ձայնով ՔՊ-ն պարտվեց Եղեգնաձորում Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Թուրքիա ՔԿՀ-ում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը Հայաստան-Իրան բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ԹՐԻՓՓ նախագիծը 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

  • 43

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից:

«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես՝ ՀՀ զինանշանը: Դարձերես՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է B.H. Mayer Mint դրամահատարանում, Գերմանիա:

Նախորդ հոդվածը
Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները