Ակցիա Երևանում. COP17-ի մասնակից երկրներին կոչ են անում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը Զգուշացե՛ք վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել Ընձառյուծը՝ ֆոտոթակարդում Եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապատի համայնքապետի․ ի՞նչ է պահանջում․ «ՓաստԻնֆո» ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Թեհրանը սպառնում է Վաշինգտոնին
Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը

Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը

  • 10

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օվկիանոսի պահպանությունը համընդհանուր պատասխանատվություն է, քանի որ դրա կենսական նշանակության էկոհամակարգային ծառայություններից օգտվում են նաև ծով ելք չունեցող երկրները։ Արա Մկրտչյանը կարևորել է ծովային և առափնյա էկոհամակարգերի վերականգնումը, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական գործողությունների փոխկապակցվածությունը։ Նա նշել է, որ COP17-ի շրջանակում նախատեսվող առաջին գլոբալ վերանայումը հնարավորություն է գնահատելու Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացն ու արագացնելու համատեղ գործողությունները։ «Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը։ Եկե՛ք գործենք հանուն բնության՝ ցամաքում և ծովում»,- նշել է նախարարի տեղակալը։

Նախորդ հոդվածը
Զգուշացե՛ք վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Հաջորդ հոդվածը
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ