Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է Մեկ ձայնով ՔՊ-ն պարտվեց Եղեգնաձորում Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Թուրքիա ՔԿՀ-ում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը Հայաստան-Իրան բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ԹՐԻՓՓ նախագիծը 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է
Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները

  • 57

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հայտնել է Ermenihaber.am-ը: Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։ Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

Նախորդ հոդվածը
Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
Հաջորդ հոդվածը
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ