Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը
Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան

Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան

  • 37

Կառավարությունում ծրագիր է իրականացվում, որպեսզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը հասանելի դառնա այցելուների համար, իսկ Թուրքիայի հետ սահմանների չճանաչման որևէ խնդիր չկա։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողներից մեկը հարց է ուղղել վարչապետին՝ նշելով, որ Խոր Վիրապի հատվածում փշալարերը թույլ չեն տալիս մոտենալ սահմանին և Արաքս գետին, ինչպես նաև հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվում է Թուրքիայի հետ ստորագրել սահմանների ճանաչման պայմանագիր, քանի որ սփյուռքում մտավախություն կա, թե Թուրքիան չի ընդունում Հայաստանի ներկայիս տարածքը։

Անդրադառնալով սահմանային այդ հատվածի հասանելիությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Այո, նախ էնտեղ մենք ծրագիր ենք իրականացնում... Գիտե՞ք, որ էնտեղ գտնվում է մեր պատմական Արտաշատ մայրաքաղաքը, որը Արտաշես արքան է հիմնադրել։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ էնտեղ լինելու, և նաև իմ հանձնարարությամբ հիմա էնտեղ ծրագիր է իրականացվում, որպեսզի Արտաշատ հնավայրը՝ ամբողջությամբ մայրաքաղաքի ավերակների տարածքը, հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար»։

Վարչապետը հավելել է. «Լավ առիթ է, ես այսօր կճշտեմ, թե այդ մեր նախագիծը ուր է հասել։ Բայց գիտեմ, որ ընթացքը կա և իրականացվում է»։

Խոսելով հայ-թուրքական սահմանի իրավական կարգավիճակի մասին՝ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածքային չճանաչման խնդիր չկա.

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին, գիտեք, որ նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ, այսինքն՝ տարածքի չճանաչելու խնդիր չկա, նման հարց չկա։ Իհարկե, Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»։

Փաշինյանը վստահեցրել է, որ նման մտավախություն չունի, և չկա որևէ օբյեկտիվ փաստ, որը կվկայի նման խնդրի գոյության մասին։

Դահլիճից հնչած ճշտող հարցին՝ արդյոք հնարավոր կլինի հենց Արաքս գետին մոտենալ, վարչապետը պարզաբանել է, որ ծրագիրը վերաբերում է հենց պատմական քաղաքի տարածքին.

«Խոսքը Արտաշատ մայրաքաղաքի տարածքի մասին է՝ Արտաշատ մայրաքաղաքի ավերակների մասին»։

Նախորդ հոդվածը
Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը
Հաջորդ հոդվածը
Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ