Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել
Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 աջակից։
«Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ»,- Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացրին նախաքննական մարմնից։
Հիշեցնենք՝ օրերս ընտրակաշառքի գործով 2 ամսով կալանավորվել էր նաև Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն։