Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով Հրաժարվե՛լ ԱՄՆ-ին աջակցությունից Ինչի՞ հաշվին են ավելացել աշխատատեղերը․Ստվերն է կրճատվե՞լ Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ գործի վարույթը Ադրբեջանցուն վերադարձնո՞ւմ են
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

  • 30

Հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են հիմնադրամի տնօրեն Վահագն Թևոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի 2026 թվականի դրամաշնորհային ծրագրի կազմակերպման և իրականացման ընթացքի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը։ Խորհրդի որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիստի ընթացքում հաստատվել է հիմնադրամի 2026 թվականի միջանկյալ հաշվետվությունը և քննարկվել են առաջիկա անելիքները։

Նախորդ հոդվածը
Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել