Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը
Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում

Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում

  • 31

Իտալիայի հնագույն Պոմպեյ քաղաքում հնագետները հայտնաբերել են պահարանի մնացորդներ, որոնք բացահայտում են բնակիչներից մեկի առօրյան՝ մինչև մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը։ Պահարանում եղել են դիմահարդարման պարագաներ, օծանելիքի սրվակ, խոհանոցային ամաններ, 38 բրոնզե մետաղադրամ և մանր առարկաներից կազմված վզնոց։ 

Վերջինս առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում․ հռոմեացի երեխաներին նման զարդեր նվիրել են որպես պաշտպանիչ հմայիլներ և չխկչխկան խաղալիքներ, իսկ երբեմն դրանք պահել են նաև հասուն տարիքում՝ որպես մանկության հիշատակ։ Հնագետների կարծիքով՝ իրերն իրենց տեղում մնալը վկայում է, որ տան բնակիչները հավանաբար չեն հասցրել վերցնել դրանք հրաբխի ժայթքման ժամանակ։

Պոմպեյի հնագիտական տարածքի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելի խոսքով՝ հայտնագործությունը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ հին հռոմեացիների անձնական սովորություններին, աշխատանքին ու հիշողություններին։ Պոմպեյը մ.թ. 79 թվականին ծածկվել է հրաբխային մոխրով՝ պահպանելով հնագույն քաղաքի շինություններն ու բազմաթիվ իրեր։

Նախորդ հոդվածը
Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ