Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում

Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում

  • 61

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է հանրային գործիչ, Vector News-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։

«Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի բարձրաքանդակը։ Հայտնաբերված բեկորների վրա առկա են նաև հայերեն արձանագրություններ։ Գտածոների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապը փաստացի կասկած չի հարուցում։ Դրանք հայտնաբերվել են հենց այն վայրում, որտեղ մինչև խորհրդային շրջանը գտնվում էր հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Բացի այդ, քարերից մեկի արձանագրության մեջ ընթերցվում է Կամոյանց անունը, իսկ նշված է նաև 1788 թվականը»,- գրում է Միրզոյանը։

Ըստ պատմական աղբյուրների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին ներկայիս «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց էր։ Այն ավերվել է խորհրդային տարիներին՝ 1937–1938 թվականներին։ Դեռ 2026 թվականի ամռանը նույն վայրում արդեն իսկ հայտնաբերվել էին հին շինությունների տարրեր և այլ հնագիտական նյութեր։ 

Նախորդ հոդվածը
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
Հաջորդ հոդվածը
Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան