Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան

Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան

  • 55

Փաստ թերթի հոդվածը. Կկուն կանչե՞ց

գրում է. «ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բորբոքված է: Նորից, կրկին, վերստին: Դա նկատելի է անզեն աչքով ու... ականջով: Անկանոն շարժումներ է անում, ոչ միայն ընդդիմության, այլ նաև լրագրողների վրա է հարձակվում՝ իրեն բնորոշ բառամթերքով...

 

Մեծ է գայթակղությունը նշելու, թե Փաշինյանի այդ բորբոքվածությունը գալիս է մերժվածության գիտակցումից, կամ պայմանավորված է հանրային դժգոհությամբ, ընդհանուր ներհասարակական տրամադրություններով: Դա, իհարկե, կա , ու հնարավոր է, որ Փաշինյանը նաև դրանից է նեղվում: Բայց, կարծում ենք, այս փուլում ու այս կարգի նյարդայնության առաջնային պատճառը դա չէ: Մեր ու նաև մի շարք փորձագետների կարծիքով, նրա այս օրերի պահվածքը հիմնականում պայմանավորված է այլ գործոններով: Եթե ավելի պարզ, ապա՝ Փաշինյանի նյարդայնության գրգիռները դրսից են գալիս: Ըստ որում, ոչ մեկ տեղից:

Կա զգացողություն, որ Փաշինյանին տրված է վերջնաժամկետ, նա ժամանակ չունի և հայտնվել է ցայտնոտի մեջ: Հիմա՝ ավելի մանրամասն: Մի կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան են պարտադրում կատարել ստանձնած հանձնառությունները, լինի՝ Սահմանադրության փոփոխություն թե այլ զիջումներ (ենթադրելի է, որ ոչ բոլորն են բարձրաձայնվում):

 

Մյուս կողմից՝ Ռուսաստանն է չափազանց հստակ ու խիստ դրել հարցերը, հատկապես՝ «ԵՄ թե ԵԱՏՄ» ընտրությունը: Բացի «հարցեր դնելուց», Մոսկվան որոշակիորեն ցույց է տալիս կոնկրետ ու կոշտ քայլերի դիմելու իր պատրաստականությունը: Մի խոսքով՝ պարզ ասում են, որ կատակ չեն անում, ու, այսպես կոչված, «շուստրիական» հնարքներն այլևս չեն անցնում:

Եվրոպայի հետ էլ հարաբերությունների վիճակը այնքան փայլուն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Եվրամիության ներկայիս ղեկավարներին Հայաստանը հետաքրքիր է միայն որպես Ռուսաստանի հետ հակադրվելու, Ռուսաստանին «վատություն անելու» միջոց: Ու քանի դեռ Փաշինյանը երկկողմանի «խաղեր է տալիս», կորցնում է նաև Բրյուսելի ու ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքների բարյացակամությունը:

Դեռ չենք խոսում Իրանի հետ հարաբերությունների և իրանական իշխող վերնախավում առկա դժգոհությունների մասին, որ արտահայտվում են իրենց «քթի տակ» ամերիկա-թուրքական նախագիծ իրականացնելու հետ կապված...

Ըստ փորձագետների, Փաշինյանը շատերին է ինչ-ինչ բաներ խոստացել, նաև նման հանձնառությունների հաշվին աջակցություն ստացել՝ իր իշխանությունը պահելու համար, բայց, ահա, եկել է արտաքին «շահառուներին» պատասխանելու ժամանակը: «Պարտատերերը» շտապեցնում են: Իսկ ժամանակ չկա...»

Նախորդ հոդվածը
Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ հոդվածը
Փաշինյանը վաբա՞նկ է գնում