Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Նոր մանրամասներ՝ Շաքիի դեպքից Երբ է կառուցվել Երևանի Կարմիր կամուրջը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ

Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ

  • 53

Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը ավարտվել է: Այն տևել է մոտ 1,5 ժամ:

Սին նշել է, որ ՉԺՀ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների պատմության մեջ առաջին հանդիպումը բեկումնային է: Նա կարծիք է հայտնել, որ Պեկինը, Մոսկվան և Վաշինգտոնը պետք է համատեղ ջանքերով նպաստեն միջազգային խաղաղությանը:

Նրա խոսքով՝ ՉԺՀ-ն, ՌԴ-ն և ԱՄՆ-ը պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու առանցքային շահերը, ինչպես նաև չանցնեն «կարմիր գծերը»: Բացի դրանից՝ ՉԺՀ-ի նախագահը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը, որոնք կօգնեն թույլ չտալ միջուկային պատերազմ մոլորակի վրա:

Գագաթնաժողովի սկզբում Պուտինը նշել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի համատեղ պատասխանատվությունը գլոբալ անվտանգության պահպանման և միջազգային իրավունքի համակարգի կայունության պահպանման համար:

Հանդիպմանը ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել գլոբալ և տարածաշրջանային տնտեսական կապերը, էներգետիկ և պարենային անվտանգությունը:

Թրամփն իր ելույթում ընդգծել է, որ Վաշինգտոնը, Մոսկվան և Պեկինը պետք է համագործակցեն աշխարհում միջուկային զենքի տարածմանը խոչընդոտելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը պետք է բաց և հարգալից երկխոսություն վարեն ամբողջ աշխարհին վերաբերող հարցերի շուրջ: Նա նշել է, որ երեք առաջնորդները հանդիպմանը շատ բան ունեն քննարկելու։

Նախորդ հոդվածը
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Հաջորդ հոդվածը
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան