5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ

  • 54

Կլիմայի փոփոխության հետևանքով հալվող սառցադաշտերը բացահայտում են հազարավոր տարիներ սառույցի տակ թաքնված պատմական գտածոներ՝ հնագույն մարդու մարմնից մինչև վիկինգների ճանապարհն ու սառած անտառները։

1991 թվականին Ալպերում երկու զբոսաշրջիկ հայտնաբերել էին սառույցից դուրս ցցված մարդու մարմին։ Սկզբում այն համարել էին վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանք, սակայն հետազոտությունները ցույց տվեցին՝ գտածոն շուրջ 5300 տարեկան է։

«Էցի՝ սառցե մարդը» անունը ստացած մումիան պահպանվել է այնքան լավ, որ գիտնականները կարողացել են ուսումնասիրել նրա դաջվածքները, պարզել՝ ինչ է կերել մահից առաջ, և հայտնաբերել ուսի մեջ մնացած նետի ծայրակալը, որով նա սպանվել էր։ Սա հալվող սառույցի շնորհիվ արված բազմաթիվ բացահայտումներից մեկն է։ Հետազոտությունների համաձայն՝ 2000-2023 թվականներին աշխարհի սառցադաշտերը տարեկան միջինում կորցրել են մոտ 270 միլիարդ տոննա սառույց։

Նորվեգիայում էլ հալվող սառույցի տակից բացահայտվել է վիկինգների դարաշրջանի հնագույն ճանապարհ։ Դրա երկայնքով հայտնաբերվել են առնվազն 2000 տարվա հնություն ունեցող իրեր՝ ձիերի հանդերձանքի մասեր, դահուկներ, կոշիկներ, ձեռնոցներ, մանկական խաղալիքներ և զենքեր։ Հնագետների խոսքով՝ այս գտածոները ոչ միայն բացահայտում են անցյալի առեղծվածները, այլև պատմում սովորական մարդկանց կյանքի մասին՝ ցույց տալով, թե ինչպես էին նրանք հագնվում, ճանապարհորդում և աշխատում։

Նյութը՝ Radar Armenia-ի

Նախորդ հոդվածը
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները