5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

  • 46

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային երթուղու նախագծի առաջմղման նպատակով տեխնիկական պլանավորման եռակողմ խմբերի ստեղծման մասին։

Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված՝ երկրների եռակողմ հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ այս տարանցիկ երթուղին կդառնա երեք երկրների պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և տեխնիկական փորձագետների համատեղ աշխատանքի առարկան։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երկարաժամկետ կայունությանը, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածությանը և առևտրային բարգավաճմանը։ Նախագիծը նաև կոչված է ամրապնդելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի դրույթները։

«Կողմերը պայմանավորվել են ստեղծել պլանավորման առաջին երկու եռակողմ խմբերը, որոնք կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Նրանց աշխատանքը կարևոր քայլ կդառնա բարդ տեխնիկական հարցերի լուծման և նախագծի իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ՝ ներառյալ դրա միացումը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքներին։

Մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հնարավորինս շուտ գործարկելու TRIPP նախագծով նախատեսված բոլոր մեխանիզմները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում
Հաջորդ հոդվածը
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ