Թեհրանը սպառնում է Վաշինգտոնին Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Հանքի շահագործումը վտանգավոր չէ՞ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2 տարի ժամկետով ընտրվել է COP17-ի նախագահ Վտանգավոր է,մի՛ շահագործեք հանքը Չհայտարարված այց Երևանի թիվ 17 հատուկ դպրոց Հայաստանը՝ որպես բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպող երկիր Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Թեհրանը սպառնում է Վաշինգտոնին

Թեհրանը սպառնում է Վաշինգտոնին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է անխուսափելի պատասխանի մասին, եթե նոր հարձակումներ իրականացվեն Իսլամական Հանրապետության վրա։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է անխուսափելի պատասխանի մասին, եթե նոր հարձակումներ իրականացվեն Իսլամական Հանրապետության վրա։

«Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ։ Ուզում եք նորի՞ց փորձել ձեր բախտը, խնդրեմ։ Բայց զգույշ եղեք. մենք նույնպես անավարտ գործեր ունենք»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ին նոր հարձակումների է դրդում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ դատական հետապնդումից խուսափելու համար։

«Նեթանյահուն Ամերիկային ներքաշում է հերթական պատերազմի մեջ՝ բանտում չհայտնվելու համար, հաշվի չառնելով, թե դա ինչ հետևանքներ կունենա Իսրայելի, առավել ևս՝ ԱՄՆ նախագահի համար», - նշել է նա։

Արաղչիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է «շուտով ավարտել Իրանի հետ գործը», եթե Թեհրանը չփոխի իր կուրսը, իսկ կիրակի հայտնել է, որ լիովին աջակցում է Նեթանյահուի վերընտրմանը վարչապետի պաշտոնում

Նախորդ հոդվածը
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար