Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Ի՞նչ սպասել Վաշինգտոն-Թեհրան նոր բանակցություններից

Ի՞նչ սպասել Վաշինգտոն-Թեհրան նոր բանակցություններից

  • 96

ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել Հորմուզի բացման վերաբերյալ նոր առաջարկ

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման և երկխոսության վերսկսման համար Թեհրանի կողմից ավելի վաղ առաջադրված յոթ պայմանների վերաբերյալ իր պատասխանը։ Այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը։

«Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է արտգործնախարարի զեկույցը Նյու Յորք կատարած այցի և կայացած մի շարք հանդիպումների մասին, ներառյալ միջնորդների միջոցով ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի բացման համար Իրանի պայմանների փոխանցումը։ Հարգարժան արտգործնախարար պարոն Արաղչին նաև հայտնել է ԱՄՆ-ից առաջարկ ստանալու մասին», - գրել է նա։

Սեպտեմբերի 23-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտնել էր, որ ՄԱԿ-ի ԳΑ-ի շրջանակներում Կատարի միջոցով ԱՄՆ-ին են փոխանցվել դիվանագիտական ​​գործընթացի վերսկսման համար Իրանի դիրքորոշումներն ու պայմանները։

Նախորդ հոդվածը
Երևանի հետ խաղաղության ֆոնը
Հաջորդ հոդվածը
Միքայել Մինասյանը կգա՞ Հայաստան