Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
 Միքայել Մինասյանը կգա՞ Հայաստան

Միքայել Մինասյանը կգա՞ Հայաստան

  • 82

Դատախազությունը նախկին դեսպանին հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

ՀՀ գլխավոր դատախազությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին հրավիրում է Հայաստան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ։ 

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ելնելով վերոգրյալից՝ 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:50-ին, Դուք հրավիրվում եք ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50): Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,- նշված է հրապարակային ծանուցման մեջ:

Նախորդ հոդվածը
Ի՞նչ սպասել Վաշինգտոն-Թեհրան նոր բանակցություններից
Հաջորդ հոդվածը
Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում