Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում

  • 105

The Times of Israel-ը հաղորդում է, որ Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը նախ հաղորդել է 7700 կոդը՝ միջազգային աղետի ազդանշանը, ապա՝ 7500 կոդը, որը վկայում է առևանգման կամ չարամիտ միջամտության մասին։

Անձնակազմի հետ կապը կորել է, և ինքնաթիռը շեղվել է դեպի Սաուդյան Արաբիա։ Հայտնի էր, որ օդանավում եղել է 174 ուղևոր, այդ թվում՝ 27 երեխա։

Իսրայելի իշխանությունները հրավիրել են անվտանգության արտակարգ խորհրդակցություն և օդ են բարձրացրել երկու կործանիչ։ Սակայն լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ աղետի ազդանշանը առաջացել է օդաչուների միջև ծեծկռտուքի պատճառով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ միմյանց են բախվել ռուս և ուկրաինացի օդաչուները, նրանց միջև վեճ է ծագել, որը հանգեցրել է ֆիզիկական բախման և շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկը կորցրել է գիտակցությունը։

Ըստ BBC-ի՝ Flydubai ավիաընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ «անվտանգության հետ կապված որևէ միջադեպ չկա»։

Ըստ Ynet-ի՝ ինքնաթիռն այժմ անվտանգ վայրէջք է կատարել Տաբուկի օդանավակայանում։

Ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, թե օդանավի հարձակվող՝ երկրորդ օդաչուն եղել է Օմանի քաղաքացի, իսկ օդանավի տուժած հրամանատարը՝ ԱՄԷ քաղաքացի: Ըստ աղբյուրների՝ բախումը հնարավոր է եղել դադարեցնել օդանավում որպես ուղևոր գտնվող այլ օդաչուների միջամտության շնորհիվ: Իսրայելական լրատվամիջոցների համաձայն՝ օմանցի օդաչուն այժմ հարցաքննվում է: Հրեական պետության ուժային կառույցները չեն բացառել ահաբեկչության փորձի վարկածը:

Նախորդ հոդվածը
Միքայել Մինասյանը կգա՞ Հայաստան
Հաջորդ հոդվածը
Ի՞նչ են քննարկել անհայտ կորածների հարազատները ԱԺ-ում