Հայաստան-Իրան բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ԹՐԻՓՓ նախագիծը 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ
Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

  • 111

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 22-ից իրանական ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Ադրբեջան։ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունից «Ազերթաջ»-ին պարզաբանել են, որ այս որոշումը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցներով, որոնք թիրախավորում են հենց ավիացիոն ոլորտը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնն սահմանափակումների նոր փաթեթի մասին հայտարարել էր սեպտեմբերի 8-ին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական ավիացիայի գործունեությունն ապահովող 36 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախօրեին զգուշացրել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական փոխադրողները միջազգային չվերթներ իրականացնելիս կբախվեն խիստ խոչընդոտների․ իրանական ինքնաթիռներ սպասարկող, դրանց վառելիք մատակարարող կամ համագործակցող օտարերկրյա օդանավակայաններն ու ընկերությունները նույնպես հայտնվելու են ամերիկյան պատժամիջոցների վտանգի տակ։ Հատկանշական է, որ սեպտեմբերի 22-ին «Iran Air»-ը հայտնել էր, թե Բաքու, Ստամբուլ և Նաջաֆ թռիչքների դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում դեռ չէր ստացել։

Նախորդ հոդվածը
ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ Որ ուղին կընտրի Հայաստանը
Հաջորդ հոդվածը
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ