Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Փոխադարձ հարվածներ Իրան-ԱՄՆ ճակատում

Փոխադարձ հարվածներ Իրան-ԱՄՆ ճակատում

  • 117

Իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հարձակվել են Հորմուզի նեղուցի Լարակ կղզում գտնվող երկու հրթիռային կայանքի վրա։

Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել, երբ ամերիկյան ուժերը հարձակվել են Հորմուզի նեղուցի Լարակ կղզում գտնվող երկու հրթիռային կայանքի վրա։
 
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ հուլիսի վերջից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի առաջին հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ ԻՀՊԿ-ն խոստացել է «պատասխանել և պատժել»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «սահմանափակ, բայց ճշգրիտ գործողություններ» է ձեռնարկել «Հորմուզի նեղուցում անմիջական սպառնալիք ներկայացնող ականադիր ուժերի» դեմ։
 
Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը պատասխանել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելով։ Հորդանանի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան որսացել է ութ հրթիռ։

Ամերիկյան հարվածին հաջորդել է Իրանի պատասխանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ իրանական ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի զինուժը խոցել է օդային տարածք ներխուժած ութ հրթիռ։

Անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող և ամերիկյան զինտեխնիկա հյուրընկալող ավիաբազան։

Իրանական Mehr-ն էլ հաղորդում է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին։ Մինչ կողմերը փոխադարձ հարվածների մասին են հաղորդում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  գրառում է կատարել Իրանի էներգետիկ հանգույց Խարգ կղզու վերաբերյալ։ Նա արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ամերիկյան հարձակում կղզու վրա, և գրել․ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում»։

 

Նախորդ հոդվածը
Կառավարությունը չի կարողանում «Դոպինգ սփեյս»-ից հետ ստանալ Լոպեսի համերգից տնտեսված 1.3 մլն դոլարը
Հաջորդ հոդվածը
Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին