Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

  • 78

Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինստանի նախագահին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա առիթով։

Անցած երեք ու կես տասնամյակների ընթացքում Ղրղզստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ՝ արձանագրելով կարևոր ձեռքբերումներ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ձեր ղեկավարությամբ իրականացվող լայնածավալ բարեփոխումները և արդիականացվող ենթակառուցվածքները հետևողականորեն ամրապնդում են երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը՝ խորացնելով փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում ևս առիթ կունենանք շարունակելու մեր անմիջական շփումները և քննարկելու երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն առնչվող հարցերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

Նախորդ հոդվածը
Փոխադարձ հարվածներ Իրան-ԱՄՆ ճակատում
Հաջորդ հոդվածը
19 կյանք, մեկ պահանջ՝ ազատություն