Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
19 կյանք, մեկ պահանջ՝ ազատություն

19 կյանք, մեկ պահանջ՝ ազատություն

  • 76

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։

 Նախաձեռնությունը Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդինն է (CCAF)։ Միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։

Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցությունն է հայտնում արցախահայությանը։

Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնություն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչև Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։

Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աճող ներգրավվածությանը։ 2026 թվականի փետրվարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակումը։ Նույն տարվա հուլիսին Կորսիկայի խորհրդարանը հանդես եկավ «Աջակցություն Արցախին և Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակում» վերնագրով որոշմամբ։ Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Նիցցայի քաղաքապետարանը ևս քաղաքապետարանի շենքի ճակատին փակցրել էր հայ պատանդառված բանտարկյալների դիմանկարները՝ պահանջելով նրանց շուտափույթ ազատումը։ Այս գործընթացներից անմասն չէ նաև Եվրախորհրդարանը, որը բազմիցս է պահանջել Բաքվից ազատ արձակել հայերին. 2025 թվականի ապրիլի 2-ի բանաձևով կառույցը պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ընդգծել արցախահայության՝ անվտանգ, անարգել ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։

Նախորդ հոդվածը
Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին
Հաջորդ հոդվածը
Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում