Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։
Ռուսաստանը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։
Երկու գերտերությունների առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։
Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։