Երևանը տոնում է 2808-ամյակը
Մայրաքաղաքում օրվա տարբեր ժամերի մշակութային միջոցառումներ կլինեն
Այսօր «Էրեբունի-Երևան»-ի տոնն է. Հանրապետության մայրաքաղաքը դառնում է 2808 տարեկան: Մեզ հասած սեպագիր արձանագրության համաձայն՝ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին, երբ Արգիշտի Ա արքան հիմնադրել է Էրեբունի ամրոցը։ Տոնական օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կլինեն տարբեր մշակութային միջոցառումներ՝ Ազգային, դասական, ջազ, ռոք և էստրադային համերգներ