Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

  • 144

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական բացահայտումը։

Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է.

«Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»:

 
Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն։ Ճարտարապետական կառուցվածքով այն ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան զույգ ավանդատներ։ Եկեղեցու թաղակապ ծածկն ամբողջությամբ փլուզվել է, սակայն պահպանվել են արևելյան պատի մի հատվածը և հյուսիսային մուտքը՝ կամարակապ բարավորով։
  
Հիշեցնենք, որ պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։ Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։

Նախորդ հոդվածը
Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել
Հաջորդ հոդվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին