Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել

Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել

  • 138

2025 թվականին «Save Armenian Monuments» կազմակերպության նախաձեռնությամբ, Հովնանյան ընտանեկան և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամների հովանավորությամբ մեկնարկել էր «Հողի արձագանքներ» ծրագիրը:



Ծրագրի նպատակն է նպաստել Հին Խնձորեսկի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև այցելուների համար անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը:



Ծրագրի շրջանակում կառուցվել և կահավորվել է Խնձորեսկ գյուղը Հին Խնձորեսկին կապող քայլարշավային արահետը, տեղադրվել են ուղղորդող ցուցանակներ, եռալեզու տեղեկատվական վահանակներ, նստարաններ և աղբամաններ:




Մաքրվել են հուշարձանների տարածքներն ու դրանք միմյանց կապող արահետները:



Բացի այդ, հրատարակվել և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում տարածվել են տեղեկատվական բրոշյուրներ:



Ծրագրի ավարտական միջոցառումը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 27-ին՝ Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում:



Միջոցառմանը մասնակցում էին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, «Save Armenian Monuments» և «Trails for Change» կազմակերպությունների, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի, Խնձորեսկի վարչական ղեկավարության, Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր և զբոսաշրջիկներ:



Նախորդ հոդվածը
«Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք»․ Սոնա Ղազարյան
Հաջորդ հոդվածը
Հայաստանը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի