Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
«Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք»․ Սոնա Ղազարյան

«Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք»․ Սոնա Ղազարյան

  • 83

Հայաստանը չի զիջել և չի պատրաստվում զիջել որևէ «միջանցք», իսկ դրա վերաբերյալ հարցերը լուծվել են Վաշինգտոնում․ 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Նշեք գեթ մեկ բան, որ գործող իշխանությունը զիջել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Հայաստանն ունի՞ օկուպացված տարածք, այո՛, ունի։ Իսկ ինչպե՞ս է իշխանությունը պատկերացնում դրանց դեօկուպացիան․ սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով»,- ընդգծել է պատգամավորը։

Ղազարյանի այս ելույթը պատասխան էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովի հայտարարությանը, ըստ որի՝ հասարակության մի ստվար հատված իշխանություններից «ավելի շատ հերթական տարածքային զիջումն է սպասում, քան դիմադրելու իրական պատրաստակամություն»։

Հատկանշական է, որ զուգահեռաբար Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN TÜRK-ին տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել, թե «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։ Նրա պնդմամբ՝ ադրբեջանական կողմը գրեթե ավարտել է նախագծի իր հատվածը, Թուրքիան շարունակում է Կարսից երկաթգծի շինարարությունը, իսկ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ ստանձնել է 42 կիլոմետրանոց հատվածի կառուցման պարտավորությունը։ Հաջիևի խոսքով՝ աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի ապահովել ազատ տեղաշարժ Ստամբուլի և Բաքվի միջև։

Նախորդ հոդվածը
«Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ». Քրիստինե Վարդանյան
Հաջորդ հոդվածը
Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել