«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի  ստորգետնյա հարկերը

Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի ստորգետնյա հարկերը

  • 134

Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը եղել է ամենահայտնի հայ ձեռնարկատերերից մեկը:

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, վերականգնողական և հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայ ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի հայտնի տան ստորգետնյա հարկերը։

Մելիք-Ազարյանցի տունը կառուցվել է 1912–1915 թվականներին՝ ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով, և դարձել Թբիլիսիի առաջին խոշոր բազմաբնակարան շենքը։ Այն իր ժամանակի ամենաառաջադեմ կառույցներից էր. ուներ էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ինքնավար համակարգեր, խանութներ, լուսանկարչատուն, գեղարվեստական պատկերասրահ և 20-րդ դարասկզբի համար նորարարական այլ լուծումներ։

Կամարներով, սյուներով ու բարձր թաղակապ ծածկերով ստորգետնյա տարածքները տասնամյակներ շարունակ ծածկված են եղել աղբով և տնտեսական շինություններով։ Մասնագետներն արդեն մաքրել են տարածքի զգալի մասը, ինչը թույլ կտա պահպանել և վերականգնել այս եզակի ճարտարապետական համալիրը։


Նախորդ հոդվածը
«Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան
Հաջորդ հոդվածը
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը