Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
«Թրամփից F-35 կործանիչների մատակարարման  վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան

«Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան

  • 143

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խոստում է ստացել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ և այժմ սպասում է դրա կատարմանը։

«Ես Թրամփից F-35-ների վերաբերյալ խոստում եմ ստացել և սպասում եմ, որ այն կատարվի»,- ասել է Էրդողանը։

Թուրքիային 2019 թվականին դուրս էին թողել F-35-ի միջազգային ծրագրից՝ ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելուց հետո։ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ռուսաստանյան համակարգերի շահագործումը կարող է վտանգի տակ դնել ամերիկյան կործանիչների ցածր նկատելիության տեխնոլոգիաները։

Հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը մտադիր է Թուրքիայի նկատմամբ հանել CAATSA օրենքով սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին 2020 թվականին՝ C-400-ների գնման պատճառով։ Ամերիկայի նախագահը նաև չէր բացառել Անկարայի վերադարձը F-35 ծրագրին։

Միևնույն ժամանակ, կործանիչների մատակարարման հարցը մնում է չլուծված։ ԱՄՆ Կոնգրեսում պահպանվում է հնարավոր գործարքի նկատմամբ դիմադրությունը, իսկ ամերիկյան 2020 թվականի օրենսդրությունը Պենտագոնին արգելում է Թուրքիային փոխանցել F-35-ներ, քանի դեռ Անկարան տնօրինում է ռուսաստանյան C-400-ներ։

Նախորդ հոդվածը
«Պետք է զգուշանանք շեյթաններից». Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը խոսել է հայ-իրանական կապերի մասին
Հաջորդ հոդվածը
Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի ստորգետնյա հարկերը