«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
«Պետք է զգուշանանք շեյթաններից». Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը խոսել է հայ-իրանական կապերի մասին

«Պետք է զգուշանանք շեյթաններից». Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը խոսել է հայ-իրանական կապերի մասին

  • 77

«Մենք պետք է զգուշանանք շեյթաններից և թույլ չտանք նրանց խոչընդոտել մեր հարաբերություններին», — 168.am-ի հետ զրույցում հայտարարել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Իրանցի դիվանագետի համոզմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները բացառիկ են և նմանը չունեն այլ պետությունների միջև փոխհարաբերություններում։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա սերտ կապերը կերտվել են հազարամյակների ընթացքում։

Անդրադառնալով լեզվական ու մշակութային ընդհանրություններին՝ դիվանագետը հարցադրում է արել, թե որքան ընդհանուր բառեր ունի հայերենը անգլերենի կամ ֆրանսերենի հետ։

«Պարսկերենում և հայերենում կան հազարավոր ընդհանուր բառեր։ Սա ցույց է տալիս, որ մենք մեկ ժողովուրդ ենք», — նշել է իրանցի դիվանագետը։

Գլխավոր հյուպատոսը հավելել է, որ ո՛չ Հայաստանն ու հայ ժողովուրդը, ո՛չ էլ Իրանն ու իրանցիները չպետք է թույլ տան օտարներին միջամտել իրենց բարեկամական հարաբերություններին։

Նախորդ հոդվածը
ՃՏՊ-ների վիճակագրությունը ՀՀ-ում. 6 ամսում՝ 114 զոհ և 3127 վիրավոր
Հաջորդ հոդվածը
«Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան