Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ

Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ

  • 32

Հայաստանը չի պատրաստվում փոխել իր վերաբերմունքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ և չի տեսնում կառույցին վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը և անդամությունը սառեցրել ենք։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը ինչ-որ մեկնաբանություններ են անում, իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է Միրզոյանը։
Նախարարի հայտարարությունը հաջորդում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու առաջարկին։
Հոկտեմբերի 28-ին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքներին, բայց շարունակում է մնալ լիիրավ անդամ։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, հետևաբար Հայաստանի դիրքորոշումը նույնպես պետք է հաշվի առնվի։ Բորդյուժայի գնահատմամբ՝ Երևանի ներկայիս դիրքորոշումը հակասում է կազմակերպության գործունեությանը։
«Ես կհեռացնեի նրանց։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ գործընկերներ են, պետք է պարզապես դուրս գան։ Բայց քանի որ երկակի դիրքորոշում ունեն՝ չեն հեռանում, չեն աշխատում և չեն մասնակցում, նրանց պետք է հեռացնել»,- հայտարարել է Բորդյուժան։
Նա հավելել է, որ Հայաստանի համար ավելի ճիշտ կլիներ ինքնուրույն դուրս գալ կազմակերպությունից։
Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ աշխատանքներին իր մասնակցությունը սառեցնելու մասին՝ կազմակերպությանը մեղադրելով Հայաստանի անվտանգության հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Երևանը, սակայն, պաշտոնապես չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին։
Այսպիսով՝ Հայաստանը շարունակում է իրավաբանորեն մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն Երևանի պաշտոնական դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին և չի տեսնում դրան վերադառնալու հեռանկար։

Նախորդ հոդվածը
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել