Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ-ում Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան Ես խորհրդակցության եմ, տեղեկություն չունեմ․ Բերդի ղեկավարը՝ ի պատասխան ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու մասին լուրերի Ընտրությունից օրեր առաջ՝ ձերբակալություններ Ակցիա Երևանում. COP17-ի մասնակից երկրներին կոչ են անում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը Զգուշացե՛ք վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ-ում

Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ-ում

  • 18

Սա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ն այստեղ ունենալու է իր էական մասնակցությունը և հետապնդելու է իր տնտեսական շահերը: Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Ըստ Միրզոյանի՝ սա համաձայնագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, որի նպատակն է կանոնակարգել TRIPP ընկերության գործունեությունը և դրա հետագա կառավարումը:

Նախարարը նաև ընդգծեց, որ սա այն ընկերությունն է, որը հետագայում կառուցելու և կառավարելու է նախագիծը, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ:

«Այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ, այսինքն՝ մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, և թերևս այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն: Այս համաձայնագրի նպատակն է նաև կանոնակարգել այդ հարցերը»:

Նա հավելեց, որ որևէ ենթակառուցվածք, որը գործելու է, և որևէ հարաբերություն, որը հաստատվելու է, ամբողջությամբ և մանրամասնորեն տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց ներքո՝ դրանց շրջանակներում:

«Այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով, բնականաբար, ՀՀ իրավազորությունը՝ բացարձակ իրավազորություն»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ փաստաթղթում 8 անգամ գործածվում է «ինքնիշխանություն» բառը:

Նախորդ հոդվածը
Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան