Ընտրությունից օրեր առաջ՝ ձերբակալություններ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է՝ Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում խուզարկություններ են իրականացվել։
Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում խուզարկություններ են իրականացվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունները։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։