Ես խորհրդակցության եմ, տեղեկություն չունեմ․ Բերդի ղեկավարը՝ ի պատասխան ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու մասին լուրերի
Ըստ մամուլի՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։
Տեղեկությունը ճշտելու համար ABC Media-ն կապվել է Բերդ համայնքի ղեկավարի հետ։
«Ես խորհրդակցության եմ, տեղեկություն չունեմ, երբ ինձ կասեն՝ մասնակցություն ունեցիր, կարձագանքեմ»,- ABC Media-ին ասաց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը՝ ի պատասխան ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու մասին լուրերի։
Նշենք, որ ըստ մամուլի՝ հովիվը հիմա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է։