Ակցիա Երևանում. COP17-ի մասնակից երկրներին կոչ են անում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը Զգուշացե՛ք վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել Ընձառյուծը՝ ֆոտոթակարդում Եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապատի համայնքապետի․ ի՞նչ է պահանջում․ «ՓաստԻնֆո» ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Թեհրանը սպառնում է Վաշինգտոնին
Ակցիա Երևանում. COP17-ի մասնակից երկրներին կոչ են անում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը

Ակցիա Երևանում. COP17-ի մասնակից երկրներին կոչ են անում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը

  • 16

«Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Նրանք կոչ են անում Հայաստանում ընթացող COP17 համաժողովին մասնակցող երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքի իրացումը դեպի Արցախ։

Ակցիայի մասնակից Ալվարդ Զաքարյանը հայտնեց, որ իրենք նախաձեռնության անունից նամակներ են հղել Հայաստանում հավատարմագրված բոլոր միջազգային դեսպանատներին. - «Այսօրվա ակցիան լինելու է բոլոր դեսպանատների մուտքի մոտ»։

Նամակում, մասնավորապես, ասվում է. «COP-17-ի համապատասխան քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում բարձրացնել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության հարցը, հատկապես Կունմին Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին, երրորդ և 22-րդ թիրախների իրականացման համատեքստում, ընդգծել պատմական հողերի մշակութային ինքնության, ավանդական գիտելիքների և կենսաբազմազանության միջև գոյություն ունեցող կապը, աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, պատմական հուշարձանների և ավանդական բնակավայրերի պաշտպանությանը, նպաստել դրանց վիճակի պահպանության և հասանելիության անկախ միջազգային գնահատմանը»:

Նամակում նաև պահանջում են կոչ անել Ադրբեջանին ապահովել տեղահանված բնակչության անվտանգության, սեփականության, կենսաապահովման միջոցների, մշակութային ինքնության և համայնքային կյանքի արդյունավետ պաշտպանությանը:

Ալվարդ Զաքարյանը հույս հայտնեց, որ նաև կկարողանան հանդիպումներ ունենալ դեսպանատան ներկայացուցիչների հետ։

Հայաստանի իշխանությունները անհնար են համարում արցախցիների վերադարձը իրենց պատմական հայրենիք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տեղահանված հայերին տնավորվել Հայաստանում:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով շուրջ 105 հազար արցախցիներ տեղահանվեցին ու ապաստանեցին Հայաստանում:

Անցած շաբաթ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ էր արել «բոլոր կողմերին» հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները:

Նա այս հայտարարությունն արել էր՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՄԱԿ-ը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու նպատակով։

Գուտերեշը հղում էր արել խաղաղության համաձայնագրին, թեև փաստաթղթում ինչպես հայ գերիների մասին, այնպես էլ արցախցիների վերադարձին վերաբերող կետեր չկան։

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում են փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:

Նյութը՝ «Ազատություն» Ռադիոկայանից 

Նախորդ հոդվածը
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ