Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով Հրաժարվե՛լ ԱՄՆ-ին աջակցությունից Ինչի՞ հաշվին են ավելացել աշխատատեղերը․Ստվերն է կրճատվե՞լ Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ գործի վարույթը Ադրբեջանցուն վերադարձնո՞ւմ են Ինչո՞ւ է փոխվարչապետը այցելել Սյունիք Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ-ում Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան
Հրաժարվե՛լ ԱՄՆ-ին աջակցությունից

Հրաժարվե՛լ ԱՄՆ-ին աջակցությունից

Իրանը վերջնագիր է ներկայացրել տարածաշրջանի երկրներին

Իրանը Մերձավոր Արևելքի երկրներից պահանջել է հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց այն դեպքում, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին։

 

«Տարածաշրջանի երկրներին փոխանցվել է վերջնագիր՝ հրաժարվել ԱՄՆ-ին ցանկացած աջակցությունից։ 40-օրյա պատերազմի ընթացքում մենք հարվածներ էինք հասցնում այն ցանկացած երկրի տարածքում գտնվող բազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր Իրանի վրա հարձակվելու համար»,- ասել է Մալեքին «ՌԻԱ Նովոստի»-ին։

 
 

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Թեհրանը կկարողանա պարզել, թե տարածաշրջանի որ արաբական և այլ պետություններն են պատրաստ աջակցել ամերիկյան զորքերին։ Իրանական կողմը նախապես նրանց է հասցրել համապատասխան տեղեկությունը և այժմ հետևում է իրավիճակի զարգացմանը։

Մալեքին նշել է, որ ամերիկյան ուժերին աջակցելու դեպքում Իրանի պատասխանը կարող է դուրս գալ այդպիսի պետությունների տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին հասցվող հարվածների սահմաններից։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է այդ երկրներին ճանաչել թշնամական։

Նախորդ հոդվածը
Ինչի՞ հաշվին են ավելացել աշխատատեղերը․Ստվերն է կրճատվե՞լ
Հաջորդ հոդվածը
Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով