Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով Հրաժարվե՛լ ԱՄՆ-ին աջակցությունից Ինչի՞ հաշվին են ավելացել աշխատատեղերը․Ստվերն է կրճատվե՞լ Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ գործի վարույթը Ադրբեջանցուն վերադարձնո՞ւմ են Ինչո՞ւ է փոխվարչապետը այցելել Սյունիք Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ-ում Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան
Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով

  • 1

Պաշտպանների իջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։

Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանից դուրս գալուց հետո, լրագրողներին ասաց. «Գործը երկար տևեց, որովհետև միջնորդության հետ կապված բավականին երկար հարցադրումներ կան, որի մեջ նաև մեղադրանքն էր։ Այդտեղ հիմնավորումներն էին հիմնավոր կասկածի ենթադրյալ ամրապնդման մասին, նաև մեր պնդումը ամբողջությամբ հերքման նաև կալանքի հիմքերի հետ կապված։ Մենք բավականին շատ նյութ ենք ներկայացրել, որով հերքվում էր ուղղակիորեն կալանքի անհրաժեշտությունը։ Պրոցեսը բավականին ինտերակտիվ է եղել, դատարանը հարցեր ուներ, կողմերը իրար հարցեր ունեին, եղան ելույթներ։

Այս ամբողջ ինֆորմացիայի ֆոնի վրա, խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի, բայց հիմա տեսնենք մնացած հանգամանքները: Հստակ ներկայացվել է գործընթացը, հստակ ներկայացվել է եզրահանգումների կառուցվածքը, որ ի սկզբանե եթե ենթադրում ենք, որ անձը մեղավոր է, հետո փորձում ենք մնացած ամեն ինչը դրա տակ կառուցել, կարող է գանք այս եզրահանգման։ Բայց եթե փորձում ենք նյութերը օբյեկտիվորեն նայել և դրանք գնահատել օբյեկտիվորեն, ամբողջ կոնտեքստում հասկանում ենք, որ այն վարկածը, որը առաջ է քաշում մեղադրանքը, ընդհանրապես չի դիմանում քննադատության։

Դրանից բացի մի շարք պնդումներ կան, որոնք իրենք բնույթով հակասահմանադրական են։ Այսինքն նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումները, որոնք ուժի մեջ են, դրանց քրեադատավարական գնահատական տալը, քանի դեռ դրանք չեն վերացվել դատարանի կողմից, ինչ-որ ենթադրյալ մեկնաբանություններ, «մենք այդպես ենք մեկնաբանում» տրամաբանությամբ, հակասահմանադրական է»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը` հոկտեմբերի 23-ին, ժամը 17։30-ին։

Նախորդ հոդվածը
Հրաժարվե՛լ ԱՄՆ-ին աջակցությունից