Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են

ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են

  • 27

ԱՄՆ-ում դեկտեմբերի 3-ին ուղիղ եթերում գնդակահարությամբ մահապատժի կենթարկեն ամերիկյան բանակի նախկին մայոր Նիդալ Մալիկ Հասանին, որը 2009 թվականին սպանել էր 13 զինծառայողի։ Այս մասին հայտնել են Պենտագոնից։


Սա 1945 թվականից ի վեր ԱՄՆ զինված ուժերի կողմից գնդակահարությամբ իրականացվող առաջին մահապատիժը կլինի։

56-ամյա Հասանին գնդակահարելու առաջարկով հանդես է եկել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել դրան։

«Ինձ դուր է գալիս այն տրամադրվածությունը, որ ունեինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հեգսեթը։

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի Նիդալ Հասանը 2009 թվականի նոյեմբերի 5-ին Ֆորտ Հուդ ռազմաբազայում կրակ էր բացել բուժզննման համար հավաքված անզեն զինծառայողների ուղղությամբ՝ սպանելով 13 մարդու։ Պատասխան կրակոցներից նա վիրավորվել էր, ինչի հետևանքով նրա ոտքերն անդամալույծ են դարձել։

Ռազմական բժիշկ Հասանն իր գործողությունները բացատրել էր Աֆղանստանում մահմեդականներին ամերիկացի զինվորներից պաշտպանելու ցանկությամբ։

2013 թվականին ռազմական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր 32 մեղադրանքներով և դատապարտել մահապատժի։ Դատարանը հաստատված էր համարել, որ հանցագործությունը կատարվել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսության ազդեցությամբ։

Այդ ժամանակից ի վեր Հասանը պահվում է Կանզաս նահանգի ռազմական բանտում։

AFP-ի հաղորդմամբ՝ 2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ում մահապատիժների իրականացումը կտրուկ աճել է։ Գնդակահարությունը որպես մահապատժի իրականացման եղանակ թույլատրված է երկրի հինգ նահանգներում։

Նախորդ հոդվածը
Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան
Հաջորդ հոդվածը
Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին