Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում

  • 1

Ըստ Коммерсантъ-ի՝ Կասպյան գագաթնաժողովից հետո կայացել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փակ հանդիպումը ։

Ըստ Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում՝ Կասպյան գագաթնաժողովից հետո, փակ հանդիպում են անցկացրել։ Այդ մասին տեղեկացել է։

Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։ Այն տևել է շուրջ 15 րոպե։ Հանդիպումը կազմակերպելու պայմանավորվածությունը ձեռք է բերել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով փակ նիստի ընթացքում նա այս հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

Մինչ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան մեկնելը, Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում նախատեսված չէ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահի օգնականը չէր բացառել, որ միջոցառման ընթացքում նրանք կարող են շփումներ ունենալ։

Նախորդ հոդվածը
Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին