Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Վերադարձ լինելո՞ւ է

Վերադարձ լինելո՞ւ է

  • 60

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է արել

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է և պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում, հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

 

Բաղունցը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

Սեպտեմբերի 19-ը Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օրն է։ 2023-ի սեպտեմբերի 19-ին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանը և Արցախի հայաթափմանը։ 

«Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը»,- ասված է հայտարարությունում։

Բաղունցը նշել է, որ Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից։

«Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը»,- հայտարարել է Բաղունցը։

 

Նախորդ հոդվածը
Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը
Հաջորդ հոդվածը
Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ