«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
Իրականության հետքերով. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Մատենադարանում

Իրականության հետքերով. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Մատենադարանում

  • 117

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

 

 
 
 
«Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:
 
 
 
Հաջորդիվ «Մատենադարանում» ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում

Նախորդ հոդվածը
«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել
Հաջորդ հոդվածը
ԲՀԿ-ն շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում․ Կուսակցությունը հայտարարություն է տարածել