«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը

«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը

  • 36

Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի տոնի առթիվ, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համատեղ արդեն չորրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ համախմբեց չարենցասեր ուսուցիչներին ու աշակերտներին՝ հանրապետության տարբեր մարզերից։



«Չարենցյան ամառ» ամենամյա պատանեկան նախագծի շրջանակում 14–17 տարեկան դպրոցականները երեք ամիս շարունակ ուսուցիչների առաջնորդությամբ աշխատել են իրենց նախընտրած թեմաների շուրջ։ 2026 թվականի խորագիրն էր «Չարենցը և արվեստը»։



Պատանիների հետազոտությունները բազմազան էին՝ Չարենցը կերպարվեստում, երաժշտության, ճարտարապետության մեջ և այլ ոլորտներում։



Աշխատանքներն իրականացնելիս աշակերտներն օգտվել են գրական-գիտական հարուստ աղբյուրներից, ժամանակակիցների վկայություններից ու առցանց շտեմարաններից։Ամփոփիչ միջոցառման ընթացքում բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։



Նախագծի հաջորդ կարևոր փուլը հետազոտությունների հրատարակումն է․ աշխատանքներն առանձին ժողովածուով լույս կտեսնեն 2027 թվականին։



«Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը ստեղծվել է Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի հիման վրա։



Նախորդ հոդվածը
Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային