Բառի և մեղեդու երկխոսություն Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել «Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ
Բառի և մեղեդու երկխոսություն

Բառի և մեղեդու երկխոսություն

  • 21

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի գործակցությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անցկացվել է գրական-երաժշտական միջոցառում։



«Բառի և մեղեդու երկխոսություն» խորագիրը կրող միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված ընթերցանության տարվա շրջանակում և Թարգմանչած տոնին նվիրված, որն այս տարի նշվելու է հոկտեմբերի 10-ին։



Միջոցառմանը հնչել են տարբեր երաժշտական համարներ, արտասանվել Եղիշե Չարենցի ստեղծագործությունները՝ թարգմանված տարբեր լեզուներով։



Հատուկ անդրադարձ է կատարվել Չարենցի ստեղծագործությունների թարգմանություններին, քանի որ Չարենցը 1928-1935 թթ․ աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում՝ սկզբում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, ապա՝ որպես գլխավոր խմբագիր և այդ տարիներին ծավալել է նաև թարգմանչական գործունեություն։



Միջոցառումը միավորել է գրականությունը և երաժշտությունը՝ ստեղծելով Չարենցի ստեղծագործական ժառանգությանը նվիրված հետաքրքիր և բովանդակալից միջավայր։

Նախորդ հոդվածը
Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել