«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
«Seaside Startup Summit 2026»-ը մեկնարկել է Սևանում

«Seaside Startup Summit 2026»-ը մեկնարկել է Սևանում

  • 170

Սևանա լճի ափին հուլիսի 26-ին պաշտոնապես մեկնարկել է «Seaside Startup Summit Armenia 2026» վրանային սամմիթը, որն այս տարի ևս իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ։

Մինչև օգոստոսի 1-ը անցկացվող այս ծրագրի կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԲԱՏՆ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի ու ստարտափների աջակցությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Նախարարի խոսքով՝ սամմիթը յուրահատուկ հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են գործընկերային ամուր կապեր և կերտվում է ապագայի տեխնոլոգիական էկոհամակարգը։ Նա նաև նշել է, որ միջոցառման ավարտից հետո մասնակիցները հեռանում են հարուստ փորձառությամբ ու գիտելիքներով՝ սկիզբ դնելով հաջողության նոր պատմությունների։
Մեկ շաբաթ շարունակ սամմիթը մեկ տեղում է համախմբելու տարբեր երկրների ստարտափ հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի առաջատար փորձագետների։ Մասնակիցներին սպասվում են ինտենսիվ աշխատանոցային փուլեր, կրթական ծրագրեր և պիչինգ-մրցույթներ, որոնք նոր հնարավորություններ են բացելու տեխնոլոգիական ոլորտի երիտասարդ նախաձեռնությունների համար։

Նախորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ հոդվածը
«Պապիկ-Տատիկ». ցուցահանդեսից հեռացված մանկական նկարը բարձրացվել է Արարատի գագաթ