«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
«Պապիկ-Տատիկ». ցուցահանդեսից հեռացված մանկական նկարը բարձրացվել է Արարատի գագաթ

«Պապիկ-Տատիկ». ցուցահանդեսից հեռացված մանկական նկարը բարձրացվել է Արարատի գագաթ

  • 122

Երևանի Ա. Տեր-Գևոնդյանի անվան №1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը խորհրդանշական շարունակություն է ստացել։

Արցախից 11-ամյա Եվա Դանիելյանի՝ «Մենք ենք, մեր սարերը» («Պապիկ-Տատիկ») հուշարձանը պատկերող նկարը, որը հուլիսին հեռացվել էր դպրոցական ցուցահանդեսից, լեռնագնացների կողմից բարձրացվել է Արարատի գագաթ։

Պատկերասրահի պատկեր

Դպրոցի վարչակազմը նկարը հանելու որոշումը հիմնավորել էր նրանով, թե Արցախ վերադարձի գաղափարին նվիրված աշխատանքը «չի համապատասխանում ցուցահանդեսի թեմային»։ Մինչդեռ ծնողներն ու հասարակական գործիչները տեղի ունեցածը որակել էին որպես գրաքննության դրսևորում։ Միջադեպից հետո աղջկա ուսուցչուհին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ հայտարարելով, որ չի կարող աշխատել մի վայրում, որտեղ մանկական ստեղծագործությունը գնահատվում է որպես «հակապետական քայլ»։

Պատկերասրահի պատկեր

Արարատի գագաթ նկարը բարձրացրած նախաձեռնության մասնակիցների խոսքով՝ իրենց քայլը պատասխան էր տեղի ունեցածին և աջակցություն՝ երիտասարդ նկարչուհուն։ Նրանք ընդգծել են, որ հիշողությունը, հայրենի հողի հանդեպ սերն ու ստեղծագործական ազատությունն անհնար է արգելել որևէ որոշմամբ։ Կազմակերպիչները կոչ են արել Եվային չվախենալ և շարունակել ազատորեն ստեղծագործել՝ հույս հայտնելով, որ այս դեպքը հասարակության մեջ լայն քննարկման առիթ կդառնա ազատ արտահայտման իրավունքի շուրջ։

Պատկերասրահի պատկեր

Նախորդ հոդվածը
«Seaside Startup Summit 2026»-ը մեկնարկել է Սևանում
Հաջորդ հոդվածը
«Ռոսսելխոզնադզոր»-ը կանխել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը Ռուսաստան