Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
«Պատմության ահավոր խեղաթյուրում». Արամ Ա-ն արձագանքում է Բաքվից հնչող պնդումներին

«Պատմության ահավոր խեղաթյուրում». Արամ Ա-ն արձագանքում է Բաքվից հնչող պնդումներին

  • 108

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել հույս հայտնելով, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն արժանանա՝ «խաղաղութեան կեղծ շպարի ետին...»։

Իր ֆեյսբույքնա էջում գրառմանը կից հրապարակելով տեսանյութեր Արամ Ա-ն նշել է․
«Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում, թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյունով և ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնեցված մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես ալբանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքի առաջ...։
Իրոք, ընդվզեցնող մի երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է։ Ցավալի երևույթ, որը մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբման՝ մեր հայրենիքի ու ազգի գերագույն և ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը՝ Շուշիի ճակատագրին չեն արժանանա՝ խաղաղության կեղծ շպարի հետևում...»։  

Նախորդ հոդվածը
Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ
Հաջորդ հոդվածը
«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Արցախի նախկին նախարարը պնդում է՝ ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել