Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Լարվածության նոր ալիք. Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

Լարվածության նոր ալիք. Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

  • 146

Մերձավոր Արևելքում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է թեժանում։

Եմենի իրանամետ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ անհապաղ ծովային էմբարգո սահմանելու մասին՝ որոշումը որակելով որպես պատասխան քայլ իրենց երկրի «անարդար ու ռեպրեսիվ պաշարմանը»։
Այս հայտարարությունը, սակայն, լոկ տեղային հակամարտություն չէ. այն ուղղակի սպառնալիք է համաշխարհային տնտեսությանը։ Իրանի ճնշմամբ հութիները պատրաստվում են փակել ռազմավարական կարևորություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածներ հասցնել իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին։
Եթե նեղուցն իրոք ամբողջությամբ փակվի, աշխարհը կկանգնի լուրջ նավթային ճգնաժամի առաջ։ Սաուդյան նավթի արտահանման մեծ մասը պարզապես կարգելափակվի տարածաշրջանում, ինչը 7%-ով կկրճատի նավթի համաշխարհային մատակարարումները՝ էլ ավելի խորացնելով Պարսից ծոցի պատերազմի պատճառով ստեղծված էներգետիկ դեֆիցիտը։
Սաուդյան Արաբիան դեռևս լռում է և պաշտոնական արձագանք չի տվել, սակայն պարզ է մեկ բան՝ համաշխարհային առևտրի և էներգակիրների մատակարարման ուղիները հայտնվել են լուրջ հարվածի տակ։
Նյութը՝ ըստ Reuters-ի

Նախորդ հոդվածը
Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
Հաջորդ հոդվածը
«Ուժեղ Հայաստան»-ի շարքերը թուլանո՞ւմ են. Գոհար Մելոյանը հայտնել է ինքնաբացարկի դիմումի մասին